Կաթվածահար է Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
«Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Նշենք, որ այսօր ժամը 12-ին, լրացել էր ընդդիմության՝ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Ժամը լրանալուց հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայաստանի ողջ տարածքում սկսվում են անհնազանդության ակցիաներ:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում պահանջում են «առանց Նիկոլ Հայաստան»
- Նիկոլական հերթական քայլերն են. Լուսինե Սահակյան
- Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը կոչ է անում խաղաղ անհնազանդության
- Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
- Գևորգ Գրիգորյան. «Ադրբեջանի հերոսի» սիրտը Երևանի փողոցներում հայի արյուն ա ուզում տեսնի
- Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
- «Դավաճանը ժամ առաջ պետք է հեռացվի իշխանությունից». Փակ է Սախարովի հրապարակը
- Բաղրամյան պողոտա. «Նիկոլ, քեզ հետ խոսում է զոհվածի դուստրը։ Այդ տղաների արյունը քո երեխաների հացի մեջ է»
- «Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը
- Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
- Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
- Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին