Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պահպանելու գործը հանձնվելու է սառույց արտադրող ընկերություններին
Այսօր, չնայած ԱՄՆ-ում պատրաստվում են արտոնագրել կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNtech ընկերությունների ստեղծած պատվաստանյութը, փորձագետները հայտնում են մտահոգություն այն փաստի առնչությամբ, որ այդ նյութը հարկավոր է պահպանել ցելսիուսի սանդղակով մինուս 70-ից մինչև մինուս 90 աստիճան սառնության պայմաններում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Բալթիմոր քաղաքում գտնվող չոր սառցի գործարանի ղեկավարությունը հայտնում է, որ այն ի զորու չէ այսօր ապահովել նման պայմաններ: Նրանք չեն կարծում, որ որևէ այլ ընկերություն կարող է դա այսօր անել:
Pfizer դեղագործական ընկերությունը, ինչպես նաև պատվաստանյութ ստեղծած մյուս ընկերությունները, ըստ մասնագետների, կունենան ավելի փոքր չափսերի սառցի կտորներով սառնություն ապահովելու կարիք: Ինչպես գործարանի մենեջեր Փոլ Ուելլդենն է ասում, այդ դեպքում արկղերի մեջ կտեղավորվեն սառցի ավելի մեծ թվով հատիկներ:
Սակայն չնայած դժվարություններին, գործարանի ղեկավարներն ասում են, թե ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության հետ երկար տարիների համագործակցության արդյունքում իրենք կկարողանան ընդունել մարտահրավերը ու կատարել փոփոխությունները:
«Մեր պահոցներն արդեն լցված են, և մենք հանուն մարդկանց առողջության պատրաստ ենք աշխատել շաբաթական յոթ օր»,- ասում է Ուելլդենը:
Capitol Carbonic ընկերության աշխատակիցներն ասում են, որ հենց սկսվի պատվաստանյութի արտադրությունը, իրենք կաշխատեն շաբաթը յոթ օր, օրական 24 ժամ գրաֆիկով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա