Էլ ի՞նչ պետք է գա գլխներիս, որ սթափվենք, գիտակցենք մեր շուրջ տեղի ունեցածի մասին. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Գոռում էիք մեր Արցախը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, Շուշիի տանկը, Տողի գինու փառատոնը, Մելիք Եգանի ապարանքը, Հունոտի կիրճը, Ջդրդուզը․․․ պարտաճանաչ լուսանկարներ դնում Արցախի տարբեր տեսարժան վայրերից, զինվորների նկարներ տարածում։
Մեր ու ձեր Արցախից բան չի մնացել (շուրջ 75%-ը Ադրբեջանի վերահսկողության տակ է), մեր մի քանի հազար ընկեր զոհվել է, շատերը՝ հաշմանդամ դարձել, մի մասը՝ գերեվարված են, մի մասը՝ կենդանի վիճակում մորթվել ու մորթվում են։
Մեր շատ հերոսների մարմիններ դեռևս թշնամու հատվածում են, իսկ նրանց վերադարձնելու հարցում Ադրբեջանն առանձնապես կամք չի դրսևորում։
Լավ, էլ ի՞նչ պետք է գա գլխներիս, որ սթափվենք, գիտակցենք մեր շուրջ տեղի ունեցածի մասին։
Ու ընդհանրապես, մենք ուզում ե՞նք պետականություն ունենանք, թե՞ ոչ։ Այսպես շարունակելու դեպքում՝ ամեն ինչ կորցնելու ենք»։
Գոռում էիք մեր Արցախը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, Շուշիի տանկը, Տողի գինու փառատոնը, Մելիք Եգանի ապարանքը, Հունոտի կիրճը,...
Posted by Tigran Abrahamyan on Tuesday, 8 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը պետք է գնա, հակառակ դեպքում մենք բոլորս ենք գնալու, բայց արդեն երկրից. Տիգրան Աբրահամյան
- Ցավալին այն է, որ մենք միմյանց նկատմամբ շարունակում ենք թշնամությամբ շնչել. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Առավել քան երբևէ, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք
- Տիգրան Աբրահամյան. Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը
- Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել. Տիգրան Աբրահամյան