Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի ԳԱ բանաձևին, որը Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Ղրիմից
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի մասնակիցները նախօրեին՝ դեկտեմբերի 7-ին, բանաձև ընդունեցին՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրերի ռազմականացման խնդրի վերաբերյալ: Փաստաթղթին աջակցել են 63 երկրներ, 17-ը դեմ են եղել՝ այդ թվում Հայաստանը, Բելառուսը, Չինաստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը, ևս 62-ը ձեռնպահ են մնացել: Այս մասին գրում է DW-ն։
«Բանաձևի մշակողները կոչ են արել Ուկրաինայի թերակղզին բռնակցող Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ, ամբողջությամբ և առանց որևէ պայման դնելու իր զինված ուժերը Ղրիմից դուրս բերել և անմիջապես վերջ տալ ուկրաինական տարածքի ժամանակավոր գրավմանը»,-գրում է DW-ն։
Բացի այդ, Ռուսաստանը պետք է դադարեցնի Ղրիմի բնակիչների զորակոչը Ռուսաստանի զինված ուժեր՝ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև կրթության «ռազմականացումը»:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան բանաձևն անվանել է «Ռուսաստանի վրա աճող իրավական ճնշման նոր տարր»: Ըստ նրա, փաստաթղթի ընդունումը ցույց է տալիս, որ Ղրիմի ռազմականացման խնդիրը «մնում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան