Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության
«Իշխանության ներսում կան ճամպրուկային տրամադրություններ։ Հասարակության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» վերլուծական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իշխանության ներսում կան ճամպրուկային տրամադրություններ։
Նրա խոսքով, անձամբ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով վերջին ճիգերը, փորձում է կառչած մնալ աթոռին, քանի որ վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե պատասխանատվություն է, ծառայություն, այլ այս պաշտոնը նա օգտագործում է բացառապես իր անձնական բարեկեցությունը լավացնելու, այսօր արդեն իր անվտանգությունը ապահովելու համար։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին լրանում է «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին տված ժամանակը։ Ըստ այդ պահանջի, նա պետք է մինչև ժամը 12-ն իր հրաժարականի մասին հայտարարի։
Անդրադառնալով այն տեսակետներին, որ Փաշինյանը ոչ մի կերպ չի գնա, պատրաստ է հրահրել անգամ քաղաքացիական բախումներ, Վանեցյանն արձագանքեց, ինքը տեղյակ է, Փաշինյանի թիմում կան հեռանալու տրամադրություններ։
«Արդեն թիմի ներսում փորձում են նրան հասկացնել, համոզել, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմի հրահրմանը, ապա ընդդիմությունը միշտ հանդես է եկել միջոցառումների օրինական անցկացման օգտին։ Երբեք չենք խոսել բռնության, հակասահմանդրական ճանապարհով իշխանության գալու մասին, ինչի համար շատ հաճախ որոշակի շրջանակների կողմից»,-ասաց Վանեցյանը՝ հիշեցնելով, որ մինչև պատերազմը «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը մշտապես հանդես եկել սահմանդրական կարգով իշխանափոխության օգտին, հակառակ դեպքում երկիրը, պետությունը, ժողովուրդը կունենան շատ խնդիրներ։
Նա ընդգծեց, որ վերջին շրջանում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ բազմաթիվ մարդիկ անարգել մտնում են կառավարական առանձնատներ, որոնք պետական պահապանությնա օբյեկտներ են ու անծանոթ մարդկանց համար մուտքը խստիվ արգելվում է։ Բայց կան տեղեկություններ, որ նրանք հենց այդտեղից ստանում են զինվորական համազգեստ, կառավարական առանձնատան տարածքից մտնում են լայվեր, սպառնում են քաղաքացիներին՝ մինչև ֆիզիկական բռնություն։
«Մենք որևէ նպատակ չունենք քաղաքացիական բախումներ հրահրելու։ Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու որևէ կերպ չդիմել արկածախնդրության, քանի որ սա մեր երկիրն է, հայրենիքը, բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որ երկրում լինի կայունություն»,-ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Փաշինյանն օր առաջ հեռանալու որոշում պետք է կայացնի, հակառակ դեպքում կունենանք անվտանգության ու տնտեսական նոր խնդիրներ
- Ընդդիմությունը Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ժամանակ տվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան