Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը կոչ է անում խաղաղ անհնազանդության
Մի խումբ եզդի երիտասարդների կողմից հիմնադրված «Սարհլդան» նախաձեռնությունը, արձագանքելով Իշխան Սաղաթելյանի կոչի,ն հայտարարություն է տարածել։
Politik.am-ի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Սիրելի մեր եզդի եղբայրներ և քույրեր Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում մենք պարտավոր ենք կանգնել արհավիրքի դեմ և թույլ չտալ, որպեսզի գործող իշխանությունների քյալերը մեր երկիրը տանեն դեպի կործանում։
Դիմում ենք բոլոր այն եզդիներին, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և իրենց դերակատարումը հայրենիքի փրկության գործում, ոտքի կանգնել ու միանալ խաղաղ անհնազանդության գործողություններին։
Մեր խնդիրը իշխանություն-ընդդիմություն երկընտարնքի մեջ չէ, մեր խնդիրը Հայաստան ունենալու և այն կորցնելու երկընտրանքի մեջ է։
Մենք ընտրում ենք Հայաստան ունենալը, մենք ընտրում ենք անվտանգությունն ու հանրային համերաշխությունը և հենց սրա համար է անհրաժեշտ, որպեսզի օր առաջ այս իշխանությունները հեռանան։ Այս գաղափարն իհարկե համայնքում բոլորը չէ, որ կիսում են, բայց պետք է հասցնել բոլոր բոլորին, որ Հայաստանի փրկությունը քաղաքական հայացքների կամ կուսակցականության հարց չէ, այն սրբազան պարտք է։ Մենք վստահ ենք, որ այս պայքարը հաղթանակի է տանելու»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
- Ռազմի դաշտում զոհվել է եզդի զինծառայող Սամադ Սլոյանը
- Զենքը վայր չենք դնելու մինչև չհաղթենք․ Եզդիների հերթական ջոկատը մեկնում է առաջնագիծ
- Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատը Արցախի ճանապարհին է
- Մարտունիում անմահացավ եզդի Օթար Ամարյանը
- Եզդիների՝ պատերազմին ինքնակամ մասնակցելու փաստը ժխտելը առնվազն անթույլատրելի է. Բաքոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում