Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
Երևանի Մաշտոցի անվան պողոտայում այս պահին բազմաթիվ մարդիկ փակել են փողոցը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք թմբուկների զարկերի ներքո վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»։
«Մենք դուրս ենք եկել փողոց հանուն ազգային արժանապատվության պայքարի երկրորդ փուլը սկսելու։ Մենք ցույց ենք տալու այս իշխանություններին, որ մեր արժանապատվության պայքարից հետ չենք կանգնելու, մենք ազգային ու հզոր պետություն ունենալու մեր նպատակից հետ չենք կանգնելու, չենք համակերպվելու թշնամու առաջ ծնկի եկած խայտառակված մեկի հետ, չենք համակերպվելու խայտառակ իրականության հետ։ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա՝ հանուն համերաշխության, ազգային միասնության, լավ ապագայի։ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»։ «Առանց Նիկոլ Հայաստան»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ոստիկաններին է դիմում
- Արամ Առաջինը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան