Նիկոլական հերթական քայլերն են. Լուսինե Սահակյան
«Եթե նույնիսկ որոշ քաղաքացիներ կոնֆլիկտ են ստեղծում, հատուկ նպատակով է արվում»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նա չի կարծում, որ Հայաստանում կա իրեն հարգող մեկ քաղաքացի, որը կարող է համաձայնվել՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա և շարունակի իր իշխանությունը։
«Սա նիկոլական հերթական քայլերն են՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, իբր թե կան մարդիկ, որոնք իրեն պաշտպանում են։ Եթե տեսնեք, թե ովքեր են այդ կոնֆլիկտը հրահում, լսեք նրանց խոսքերը, կհասկանաք նրանց մակարդակը:
Կարծում եմ՝ սա այն իրավիճակն է, որտեղ այլևս քննարկում չի կարող լինել՝ իշխանությունը պետք է հեռանա։ Եթե նույնիսկ սա չի արվել հատուկ դավաճանական քայլերով, այլ արվել է վատ կառավարման արդյունքում, ու մենք կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում պետք է հեռանա, պետք է հասկանա, որ չկարողացավ կառավարել։
Կարծում եմ՝ ապագան ամեն ինչ կհիմնավորի և կպարզվի, թե ինչու այսպես եղավ։ Արդյոք կարո՞ղ էինք պատերազմի առաջ կանգնել, թե՞ ոչ և կարո՞ղ էինք հանձնել հողերն այնպես՝ ինչպես եղավ»,- նշեց Լ. Սահակյանը:
Փաստաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռին, բայց ամեն ինչ ժամանակի հարց է. «Աստված տա, որ մինչև իր հեռանալը մենք ավելին չկորցնենք, քան կորցրել ենք: Ուղղակի հասարակությունը պետք է այս ամենը գիտակցի, տեր կանգնի իր հայրենիքին, կանգնած ենք մեր հայրենիքի կորստյան առաջ: Այն հասարակությունը, որը ժամանակին կանգնում էր Նիկոլի կողքին, փակում էին փողոցներ, հասնում էին իշխանափոխության, պետք է հասկանան, որ խաբված են եղել և պետք է հասնեն իրենց իսկ բերած իշխանության փոփոխության»։
Հարակից հրապարակումներ`
- Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը կոչ է անում խաղաղ անհնազանդության
- Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
- Գևորգ Գրիգորյան. «Ադրբեջանի հերոսի» սիրտը Երևանի փողոցներում հայի արյուն ա ուզում տեսնի
- Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
- «Դավաճանը ժամ առաջ պետք է հեռացվի իշխանությունից». Փակ է Սախարովի հրապարակը
- Բաղրամյան պողոտա. «Նիկոլ, քեզ հետ խոսում է զոհվածի դուստրը։ Այդ տղաների արյունը քո երեխաների հացի մեջ է»
- «Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը
- Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
- Գարեգին Երկրորդ. Հանդիպում ունեցանք Նիկոլ Փաշինյանի հետ, հորդորեցինք վայր դնել վարչապետի լիազորությունները
- Քաղաքացիները փակել են նաև Արշակունյաց պողոտան
- Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
- Արամ Առաջինը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան