Ռուս խաղաղապահներն ավարտում են Ղարաբաղում երկու հիվանդանոցների վերականգնումը
Ռուսաստանցի խաղաղապահները հույս ունեն, որ իրենց մասնակցությամբ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կավարտվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկու հիվանդանոցների վերականգնումը։ РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Դաշնության Խաղաղարար գործողությունների կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը:
«Մարտունու շրջանի հիվանդանոցը կվերակառուցվի երկու շաբաթվա ընթացքում, հիմնականում ապակիներն են տուժել: Մարտակերտի հիվանդանոցում նոր-նոր են սկսվել նորոգումները: Այնտեղ ապակիները մի փոքր ավելի շատ են կոտրվել, հիվանդանոցի շենքն ինքնին չի վնասվել: Օժանդակ կառույցները չեն վնասվել: Այնտեղ տուժած տարածքը մի փոքր ավելի մեծ է, համապատասխանաբար, մեզ երեք շաբաթ պետք կգա», - ասել է Դեմիդովիչը:
Ինչպես հայտարարել է խաղաղապահը, ԼՂ-ում հիվանդանոցների վերականգնման համար անհրաժեշտ նյութերի և այլ միջոցների առաքման հետ կապված խնդիրներ չկան:
«Բավականին մասնագետներ և տեխնիկներ կան: Մենք նաև շատ լավ փոխըմբռնում ունենք տեղական իշխանությունների հետ», - ավելացրել է Դեմիդովիչը:
Զրուցակիցը հայտնել է նաև, որ ՌԴ խաղաղապահ ուժերը նաև ակտիվորեն համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ և շուտով նախատեսում են սկսել համատեղ նախագիծ՝ շտապ օգնության սենյակները վերազինելու համար: