Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 673 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 673 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 169 649 դեպք: Ապաքինվել է ևս 3 893 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 141 392:
Կորոնավիրուսից մահացել է ևս 36 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 576:
«Երկամսյա ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 16 646 թեստ, այստեղից 11 400-ը՝ հակագեն և 5 246-ը՝ PCR:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 673 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 169 649 դեպք: Ապաքինվել է ևս 3 893 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 141 392:
Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 36 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 576:
Այսօր արձանագրված վարակման 4 673 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 729 դեպք, Աջարիայում՝ 339, Իմերեթիում 673, Քվեմո Քարթլիում՝ 419, Շիդա Քարթլիում՝ 354, Գուրիայում՝ 126, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 388, Կախեթիում՝ 384, Մցխեթա-Մթիանեթիում՝ 109, Սամցխե-Ջավախեթիում՝ 111, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 41:
Այս փուլում երկրում կա 26 655 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 829 մարդ, այդ թվում՝ 2 963-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 015-ը՝ Աջարիայում, 1 332-ը՝ Իմերեթիում:Այս պահի դրությամբ ունենք 1 123 ծանր հիվանդ, այդ թվում՝ 511-ը Թբիլիսիում, 158-ը՝ Աջարիայում, 257-ը՝ Իմերեթիում: Այստեղից 425-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 212-ը Թբիլիսիում, 51-ը՝ Աջարիայում, 48-ը՝ Իմերեթիում: 3 759 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 187-ը՝ Թբիլիսիում, 1 858-ը՝ Աջարիայում, 409-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 16 067 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 1 186 մարդ, այդ թվում 338-ը՝ Թբիլիսիում, 213-ը՝ Աջարիայում, 27-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 064 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 709 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 20 017 մարդ, Աջարիայում՝ 10 771, Իմերեթիում՝ 5 572»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: