ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցերի ընթացքում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող ակցիաների մշտադիտարկում:
Հարակից հրապարակումներ`
- Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
- Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
- «Դավաճանը ժամ առաջ պետք է հեռացվի իշխանությունից». Փակ է Սախարովի հրապարակը
- Բաղրամյան պողոտա. «Նիկոլ, քեզ հետ խոսում է զոհվածի դուստրը։ Այդ տղաների արյունը քո երեխաների հացի մեջ է»
- «Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը
- Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
- Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին