Երևանյան լճից դուրս է բերվել տղամարդու դի
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 8-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները եղեգների միջից դուրս են բերել քաղաքացու դին։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են