Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևանի մի շարք փողոցներ։
Այս պահին փակ է նաև Ազատության պողոտան։
Քաղաքացիները պնդում են՝ պարտություն կրած և կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած վարչապետը պետք է հրաժարական տա և հեռանա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժումը» Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր տվել՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12.00, որպեսզի վերջինս հրաժարական տա։
Հակառակ դեպքում, ըստ շարժման մասնակիցների, իրենք սահմանադրական ճանապարհով՝ այդ թվում նաև բողոքի և անհնազանդության ակցիաներով են պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տեսանյութը՝ «Mediaport» ալիքի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին