Արարատի մարզի ևս մեկ գյուղի ավագանի միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին հայտարարություն է տարածել՝ պահանջելով կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ստորագրված հայտարարության տեքստը հրապարակել է Tert.am-ը։
«Մեծ ուշադրությամբ հետևելով հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասրակության նկատմամբ վարած մանիպուլիացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից և հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկը մեր գործընկեր՝ ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, ինչպես նաև հայտնվելով անհամաձայնություն վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին, Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝ միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին և անվերապահորեն պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից», - նշված է ավագանու տարածած հայտարարության մեջ։
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ից ստորագրված կապիտույլացիոն համաձայնագրից հետո, որով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել և որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այս թվում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 4 մարզերի ավելի քան 24 համայնքներ և 149 բնակավայրեր:
Հարակից հրապարակումներ`
- Աբովյանի ավագանու 15 անդամներից 12-ը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները
- Դավիթ Համբարձումյանը կոչ է անում մյուս համայնքներին էլ միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
- Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ և Քասախի համայնքի ղեկավարը պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան