Քաղաքացիները փակել են նաև Արշակունյաց պողոտան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի համար «Հայրենիք փրկության շարժման» սահմանած ժամկետը լրանալուց հետո քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցներում։
Բազմաթիվ քաղաքացիներ այս պահին փակել են Արշակունյաց պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ոստիկանները նրանց երկու րոպե ժամանակ տվեցին՝ փողոցը բացելու համար։
«Երկու րոպեում ինքնակամ չբացելու դեպքում ոստիկանությունը կիրականացնի համապատասխան միջոցներ»,-ասաց ոստիկաններից մեկը։
Ի պատասխան, ակցիայի մասնակիցները հորդորեցին միանալ հանուն հայրենիքի իրենց պայքարին։ Ակցիայի ժամանակ նրանք Հայաստանի պետական դրոշի գույներով ծուխ արձակեցին։
Քիչ անց ոստիկանները խմբերով դեպի մայթ հրեցին ակցիայի մասնակիցներին։
«Ախպեր, մենք ձեր դեմ ոչ մի բան չունենք։ Ինչի՞ եք քաշքշում, հրում»,-ոստիկաններին դիմեց ակցիայի մասնակից մի տղամարդ։
«Եթե չես ուզում ուժ կիրառենք, հանգիստ նստի մեքենան»,-ասաց ոստիկանն ու մի քանիսին ոստիկանության մեքենայով տեղափոխեցին բաժին։
Պողոտայի մի հատվածն այս պահին շարունակում է մնալ փակ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան