Հասարակություն 11:55 08/12/2020 Հայաստան

«Դեմից հայն է խփել, հետևից թուրքն է խփել: Բենզինը լցեք, վառեք». Անհետ կորած զինծառայողի ծնող

Անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց։ Զորամասի 34 զինծառայող անհետ կորել է Զանգելանի տարածքում: Նրանց մասին արդեն 49 օր է տեղեկություն չկա: Նրանք ցանկանում են հանդիպել հրամանատարի հետ, տեղեկություն ստանալ իրենց հարազատների մասին:

«Մի քանի օր առաջ մեզ խոստացան, հավաստիացրեցին, որ այսօր ու վաղը, նաև երրորդ օրվա ընթացքում կունենանք տեղեկություն: 7 օր է անցել, վաղը կլրանա մեր անհետ կորածների 50-րդ օրը, որևէ տեղեկություն չունենք: Իրենք դեռ սպասում են, մենք պատրաստ չենք սպասելու: Ինչքա՞ն սպասենք»,- լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

Հարազատներից Մանյա Մելոյանը պատմեց. «Քիմիկների գործով զբաղվող անձը լուռ նստած էր, կողքինը՝ գնդապետ Մարությանը, ինչպես ինքը բնորոշեց՝ լավության կարգով ասաց՝ դուք չգիտե՞ք քիմիկների հետ ինչ է  եղել: Ասացինք՝ ոչ: Ասաց՝ ոնց չգիտեք, 17 հոգին մահացած են, 17 հոգի գերին: Դե պատկերացրեք ծնողների վիճակը:

Հարցրեցի՝ նման հայտարություն որ անում եք, ձեզ որտեղի՞ց տվյալ: Ասաց՝ դե ձեզ լավության կարգով էի ուզում ասել, հիմա ձեր ձայնը բարձրացնում եք:

Այնուհետև գնդապետ Մարության ասել է, թե դուք ինձ սխալ եք հասկացել: Հաջորդ օրը բացատարություն տալու համար պաշտպանության նախարարությունից ուղարկվում է ոմն անկիրթ, անդաստիարակ Վահագն Վարդանյանին, ով այս ծնողներին անվանեց պրովակատորներ, որ ժողովուրդն իրենց ցավը սարքել են գործիք:

Քիմիական զորքերի պետ Նշանյան Վարդանն ասել է՝ իմ զորքը պատրաստ է  մարտական գործողության: Պատրաստ չլինելով հանդերձ՝ միայն հենվել է տղաների ֆիզիկական պատրաստվածության և տղաների անցած ուղու վրա»:
Հարազատներից մեկն ասաց, որ ոչ մեկին չի հետաքրքրում իրենց երեխաների ճակատագիրը:

«Չէ որ մեզ ձեզ ենք տվել, դուք էլ մեզ պատասախան տվեք:  Տվին մսաղացի դեմը, գոնե աղացած տուր ձեռքս:

Դեմից հայն է խփել, հետևից թուրքն է խփել: Բենզինը լցեք, վառեք: Այդքան բան կարող եմ ասել մեր կառավարությանը: Մենք կառավարություն, պետություն չունենք:

Ամեն մեկը մի տան տղամարդ է, երեխա ունեն, երկու կոպեկ գռոշը, երեխու կաթի փողը, կտրեցին: Սա երկի՞ր է, կառավարությո՞ւն է»,- նշեց նա:

Հարազատներն ասացին, որ  72 ժամ հետո նրանք համարվել են անհետ կորածներ, աշխատավարձերը կտրել են: Նրանք նշեցին, որ վերադարձած ոչ մի զինվորի հետ ոչ մի ծնող չի կարողանում հանդիպել, ոչ մեկին թույլ չեն տալիս, 50 օր է ստույգ տեղեկություն չեն տալիս, ամեն մեկն իր ենթադրություններով պատմում է:

Գերեվարված զինծառայողների մեկի եղբարն ասաց, որ դիմել են ՄԻԵԴ, սպասում են պաստախանին:
Նա նշեց, որ իրենք ճանաչել են իրենց զինվորին տեսանյութերից: Այդ տեսանյութում այս խմբից ևս 7-8 հոգու են ճանաչել: Բոլորի անունից դիմում է ներկայացվել ՄԻԵԴ:

Ծնողներից մեկն ասաց, որ դիակների մեջ չի գտել իր որդուն, ոչ էլ գերիների մեջ:

«Երբ որ ներքին կարգով խանգարում են, միտումնավոր չեն թողում մեր երեխաներին դուրս բերել այնտեղից, չգիտեմ՝ ինչ շահերից ելնելով»,- նշեց մեկ այլ ծնող:

Անհետ կորածների հարազատները մտան զորամասի տարածք, թեև աշխատակիցները զգուշացրեցին, որ չի թույլատրվում: Նրանց հետ հենց դրսում հանդիպեց զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, ումից հարազատաները պահանջում են իրենց երեխաներին:

Նա ասաց, որ ինքը հրաման է կատարել ու տարել տղաներին, ինքնուրույն չի արել:

«Հրաման տվողին չասացի՞ր, որ  բրոնե ժիլետ չունեն»,- հարցրեց հարազատներից մեկը:

«Տեղյակ են եղել: Դիմել եմ, քննություն է հարուցված»,- արձագանքեց հրամանատարը:

Ծնողները պահանջում են  Ա. Աբգարյանից՝ իրենց հետ գնալ նախարարություն: Նա ասաց, որ ինքը կգնա, կմտնի իր վերադասի մոտ:

«Բոլորով ենք գնում, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մակարյան Անդրանիկի մոտ»,- ասացին  ծնողները:

«Ես իրեն չեմ կարող բերել ձեզ մոտ, ինքը գեներալ մարդ է, ո՞նց բերեմ»,- արձագանքեց Ա. Աբգարյանը:

«Դու մարդ չես, մոտ չկանգնես ինձ, հեռու կանգնիր: Ինչո՞ւ մեր երեխեքին չփրկեցիր»,- ասաց զինծառայողներից մեկի մայրը՝ փորձելով բռունցքներով հարվածնել նրան:

«Ես զինվորական եմ, ես չեմ կարող հիմա շորերս հանեմ, հրաժարվեմ ու ասեմ գալիս եմ ձեզ հետ», - ծնողներին ասաց Արսեն Աբգարյանը, որին հարազատները պահանջում են միանալ իրենց:

«Պագոններիդ համար ես տարել երեխեքի գլուխը կերել», - հրամանատարին ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Եթե կարողանամ, կբերեմ, կտամ ձեր երեխաներին»,- ասաց Ա. Աբգարյանը:

Ծնողներից մեկը նշեց. «Արսեն Աբգարյանն ասաց՝ զեկուցեմ վերադասին: Թքած ունեցա իր զեկույցի վրա: Հեռախոսով զանգել եմ, ու Վարդանին Նշանյան հրամայել, որ այստեղ լինի 15 րոպեից, այստեղ լինեն Անդրանիկ Մակարյանը, Օնիկ Գասպարյանը»:
Ծնողները եկան համաձայնության, որոշեցին գնալ պաշտպանության նախարարություն: Նրանք նշեցին, որ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ միասին պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այնտեղ հանդիպելու են մի շարք գեներալներին, այդ թվում գեներալ Անդրանիկ Մակարյանին, ով, ծնողների խոսքով, մարտական գործողության է ուղարկել իրենց որդիներին: Եթե հանդիպում չկայանա այնտեղ, կրկին վերադառնալու են Էջմիածնի զորամաս:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}