Վազգեն Մանուկյանի առաջին քայլը պետք է լինի մեծ պապիկի դերում կայունացումը ապահովելը. Թագուհի Թովմասյան
«Ես միայն մի բան եմ խնդրում իմ արտախորհրդարանական և խորհրդարանական գործընկերներից՝ այնպես անել, որ հանկարծ մարտի 1-ի կրկնությունը չլինի, մենք բոլորս անցել ենք դրա միջով և չէի ցանկանա, որ այդ ողբերգությունը կրկնվի»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ Աժ-ում հայտնեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա նկատեց, որ այսօր մի կողմից կա հասարակության ստվար հատված, որը խիստ դժգոհություն ունի ստեղծված իրավիճակի հետ կապված և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և կա մի հոծ զանգված, որը ցանկանում է՝ նա մնա և շարունակի աշխատել:
«Կոչս վերաբերում է և իշխանության ներկայացուցիչներին, որոնցից աղերսում եմ սթափություն ու զգոնություն, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք, ըստ էության, ստեղծում են փակուղային, պատային իրավիճակ»,- հայտարարեց պատգամավորը:
Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի վերջին կոշտ ելույթին՝ Թագուհի Թովմասյանը հիշատակեց նրա անցած ուղին և մեծ դերը մեր պատմության մեջ և շեշտեց, որ չէր պատկերացնի նման կոշտ հնչերանգներով խոսք, այլ ակնկալում էր, որ կստանձնի արբիտրի դերը:
«Ես կարծում եմ, որ գոնե հետայսու, եթե Վազգեն Մանուկյանն իսկապես մտադրություն ունի դառնալ այն անցումային վարչապետը, որը մեր երկիրը պետք է տանի կայունացման, ապա իր առաջին քայլը պետք է լինի մեծ պապիկի դերում այդ կայունացումն ապահովելը, որովհետև այլ ճանապարհ մենք չունենք»,- հայտնեց Թովմասյանը:
Նրա խոսքով, այսօր պետք է մեկն ի վերջո այդ ֆունկցիան վերցնի իր վրա և այնպիսի մեկը, որը քաղաքական դաշտում դերակատար է, իսկ Վազգեն Մանուկյանի դերկատարությունը արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի հետ դաշինքի շրջանակներում բավականին մեծացել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին