«Վաղը ժամը՝ 16։00-ին, հանդիպում ենք Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին»
ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ,
անսալով «Հայրենիքի փրկության շարժման» կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։
Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։
Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։ Միասին փրկենք մեր Հայրենիքը»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին