«Իրատես». Մարուքյանը փորձում է ռուսական շրջանակներին ցույց տալ, որ ինքն էլ կարող է նրանց հավակնորդների թվում լինել
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որ միշտ երրորդ ճանապարհն է ընտրում, որպեսզի ով էլ լինի, ջրի երեսին մնա, հիմա էլ որոշել է չպաշտպանել ընդդիմության միասնական թեկնածուին եւ ինքն իրեն առաջադրել վարչապետի թեկնածու։
Գիտակցելով, որ վարչապետի ընտրության հարցում շատ էական է ՌԴ դիրքորոշումը, նախօրեին նա պեղել էր մի նամակ ուղղված Փաշինյանին, որով նրան հորդորում էր դիմել ՌԴ-ին։ Այս պահին նման նամակ ոչ մեկին այլեւս հետաքրքիր չէ, պարզապես Մարուքյանը փորձում է ռուսական շրջանակներին ցույց տալ, որ ինքն էլ կարող է նրանց հավակնորդների թվում լինել։
Երեկվա թունդ արեւմտամետն այսօր, ասում են, ռուսական շրջանակների հետ լեզու գտնելու, հանդիպելու տարբեր փորձեր է անում։ Սակայն ռուսները նրա մերկությունը վաղուց են տեսել, նրանց Նիկոլ-2 պետք չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։