Համայնքների լիազորության ոլորտ է մտցվում ճանապարհային գովազդների տեղադրման թույլտվության և գանձումները տնօրինելու իրավունքները
Կառավարությունը և ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփանը քննարկման են ներկայացրել ՀՀ հարկային օրենսգրքում և կից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Փոխնախարարը նշեց, որ կառավարությունը միջոցնե է գործադրում մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ: Նրա խոսքով, խնդիրը լուծելու համար կիրականացվի լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ:
««ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը ազատել հարկումից, դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին»,- հայտնեց Սիմոնյանը:
Նար խոսքով, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար հարկման բազա է համարվում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդային վահանակի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով, իսկ բազմակողմ գովազդային վահանակի դեպքում հարկման բազա է համարվում գովազդային վահանակի բոլոր կողմերի մակերեսների հանրագումարը, անկախ գովազդային պաստառի առկայության փաստի:
Արմեն Սիմոնյանը հայտնեց, որ նախագծերով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից, վերահսկողության իրականացումն վերապահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին
Ըստ փոխնախարարի, հիմնական նպատակը ոլորտին առընչվող գովազդի մասին, ավտոմոբիլային ճանապարհների մասին և Հարկային օրենսգրքում մտցնել փոփոխություններ, որոնցով այդ վահանակների տեղադրման թույլտվությունների տրամադրումը և տուրքի գանձումը կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Նա հայտնեց, որ առաջարկվում է սահմանել նաև նորմ, որի համաձայն կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը:
Արմեն Սիմոնյանն առաջարկեց օրինագիծն ընդունել 24 ժամյա ռեժիմով՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը:
Օրենքի համահեղինակ Սոֆյա Հովսեփյանը խնդրեց, որ փոխնախարարը ևս մեկ անգամ կրկնի, որ գովազդից ստացվող ֆինանսական հոսքերի վերահսկողութոյունն այսուհետ իրականացնելու են բոլոր համայնքները և հիշեցրեց, որ գործող իրավական նորմերով նման լիազորություններ միայն Երանն ուներ:
Փոխնախարարը կատարեց Հովսեփյանի խնդրանքը:
Հարակից հրապարակումներ`
- Հասարակությունը, գիտական հաստատությունները և համալսարանները, որոշ իմաստով պետք է դադար վերցնեն. Հովհաննես Հովհաննիսյան
- Հայկ Ծիրունյանն ու Նարեկ Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում