Հայկ Ծիրունյանն ու Նարեկ Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավորներ
Մեկնարկել է ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Այն վարում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Նիստին նախապես գրանցվել էր 65 պատգամավոր և քվորում չկար, ուստի Լենա Նազարյանը խնդրեց հաշվել պատգամավորներին, որոնք չեն կարողացել գրանցվել՝ հասկանալու համար՝ արդյո՞ք քվորում կա։
Բայց, այնուհետև ԱԺ փոխխոսնակը պատգամավորներին հորդորեց նորից գրանցվել, այս անգամ արդեն 69 պատգամավոր գրանցվեց. քվորումն ապահովվեց։
ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ ավարտած պատգամավորներ Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 9 և թիվ 10 արձանագրությունները։ Այսպիսով, մանդատները տրվեցին Հայկ Ծիրունյանին և Նարեկ Գրիգորյանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում