Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ոստիկաններին է դիմում
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը տարածել է հայտարարություն՝ ուղղված ոստիկաններին։
«Հարգարժան ՀՀ ոստիկաններ,
«Հայրենիքի փրկության շարժում»-ը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին տվել էր ժամանակ` մինչև այսօր 12:00 իր հրաժարականը ներկայացնելու համար:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հրաժարական չներկայացնելով պայմանավորված հնարավոր են ինչպես ինքնաբուխ, այնպես էլ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կողմից շտապ հավաքների անցկացում և իրականացում, ինչով պայմանավորված ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված օրինականության սկզբունքին, չի խոչընդոտի այդ միջոցառումների իրականացմանը և առաջնորդվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ`իր իրավասությունների սահմաններում կաջակցի հավաքին:
Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի՝ հավաքների մասնակիցների իրավական աջակցման և օգնության տրամադրման թեժ գծի հեռախոսահամարը`043200597, շարունակում է գործել 24 ժամ:
Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում մամուլում շրջանառվող այն տեղեկությունների վրա, որ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ պատրաստվում են կազմակերպել սադրանքներ և կանխամտածված քաղաքացիական բախումներ, ինչի առնչությամբ հայտնում ենք, որ ցանկացած ապօրինության պատասխանատվություն կրելու է բացառապես իշխանությունը:
Իրավական պետությունը այլընտրանք չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին