ՀՓՇ իրավական հանձնախումբը ՄԻՊ ուշադրությունն է հրավիրում ոստիկանության գործողությունների վրա
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ հայտարարություն է տարածել.
«ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ ոստիկանության կողմից այսօր խաղաղ հավաքներ անցկացնող տասնյակ քաղաքացիների նկատմամբ պետական հարկադրանքի ոչ իրավաչափ կիրառման, ապօրինի վարչական ձերբակալությունների և անհամաչափ ուժի կիրառման փաստերի վրա:
Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ և հավաքների մասնակիցներ այժմ անհիմն գտնվում են ՀՀ Ոստիկանության տարբեր բաժիններում և բաժանմունքներում, սահմանափակված են նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
ՀՀ ոստիկանություն կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ գործողությունները խախտում են «Ոստիկանության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ և դրույթներ` դրանով իսկ ոտնահարելով Սահմանադրության և իրավական պետության ոգին, ինչն անընդունելի և խիստ դատապարտելի է։
Կոչ ենք անում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները ապօրինությունների կանխման և արձանագրման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության ապահովման համար»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ ոստիկանության կողմից այսօր խաղաղ հավաքներ...
Posted by Հայրենիքի Փրկության Շարժում on Tuesday, 8 December 2020
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ
- Նիկոլական հերթական քայլերն են. Լուսինե Սահակյան
- Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը կոչ է անում խաղաղ անհնազանդության
- Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
- Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
- Բաղրամյան պողոտա. «Նիկոլ, քեզ հետ խոսում է զոհվածի դուստրը։ Այդ տղաների արյունը քո երեխաների հացի մեջ է»
- «Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը
- Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
- Քաղաքացիները փակել են նաև Արշակունյաց պողոտան
- Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
- Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ոստիկաններին է դիմում
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
- Ոստիկանություն. Չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան