Հենրիխ Մխիթարյան․ Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին
Դեկտեմբերի 7-ին՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, կայացել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է J խմբում, որտեղ մրցակիցներն են Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները: Խմբի խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 8-ին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․ «Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց ուժեղներից մեկն է: Գերմանիան խմբի ակնհայտ ֆավորտին է, համաշխարհային մակարդակի թիմ: Ռումինիան օրեցօր առաջընթաց գրանցող հավաքական է, իսկ Իսլանդիան՝ շատ խաղակցված թիմ:
Հյուսիսային Մակեդոնիային շատ լավ ենք ծանոթ, քանի որ վերջին տարիներին հաճախ ենք խաղացել նրանց դեմ, իսկ Լիխտենշտեյնը մի թիմ է, որին չի կարելի թերագնահատել: Նրանք ցանկացած պահի պատրաստ են անակնկալ մատուցելու: Ընդհանուր առմամբ, պետք է պատրատսվենք խաղից խաղ և յուրաքանչյուր խաղում ձգտենք միավորներ վաստակել»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է․ «Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները