Հասարակությունը, գիտական հաստատությունները և համալսարանները, որոշ իմաստով պետք է դադար վերցնեն. Հովհաննես Հովհաննիսյան
«Մենք նախատեսել ենք բավականին լուրջ փոփոխություններ և ես կարծում եմ, որ մեր հասարակությունը, գիտական հաստատությունները և համալսարանները, որոշ իմաստով պետք է հիմա դադար վերցնեն, որովհետև բոլորի հետ փոփոխությունները կքննարկվի նախօրոք, որից հետո նոր կանցնենք օրենքի նախագծի քննարկմանը»,- Աժ հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատամավոր Հովհաննես Հավհաննիսյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ հասարակության լայն շրջանակներում ծավալված քննարկումներին:
Պատգամավորը հավաստիացրեց, որ օրենքի նախագիծը համաձայնեցված կենթարկվի բավականին շատ փոփոխությունների:
Հովհաննիսյանի կարծիքով, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ հասարակական շրջանակներում սկսված քննարկումները տեղին չեն:
Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի, ինքը ստիպված է օրակարգից դուրս ելույթ ունենում, քանի որ հասարակության մոտ օրենքի նախագծի շուրջ շատ էր աղմուկը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում