Հունաստանի վարչապետ․ Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստահաղորդման ժամանակ խոսել է դեկտեմբերի 10-11-ին կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի և Արևելյան Միջերկրականի հարցի մասին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Միցոտակիսն անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի շուրջ Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների մասին, ասել է. «Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի։ Հոկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովը Թուրքիային մի հնարավարություն տվեց, սակայն Թուրքիան այդ դրական օրակարգը չընդունեց»։
Եթե Թուրքիայի դեմ ԵՄ-ն պատժամիջոցների որոշում չընդունի, ապա այլ հարցերում ձեր վետոյի իրավունքը կկիրառե՞ք հարցին ի պատասխան՝ Հունաստանը ղեկավարը հայտնել է, որ եվրոպացիների մեծամասնությունը Աթենքի կողքին է և որ իրենց դաշնակիցները շատ են։
Միցոտակիսն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից լարվածության շարունակ պահպանումը վնասում է այդ երկրի շահերին և հավելել, որ Թուրքիան պետք է վերանայի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։
Նա անհրաժեշտություն է համարում Թուրքիայի կողմից լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան