Հրանտ Մելիք-Շահնազարյան. ՀՀ քաղաքացին այսօր ցույց տվեց դավաճան իշխանությանը հեռացնելու իր վճռականությունը
Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը գրում է.
«ՀՀ քաղաքացին այսօր ցույց տվեց դավաճան իշխանությանը հեռացնելու իր վճռականությունը։ Ամբողջ օրը բողոքի ու անհնազանդության ակցիաներ էին։ Ժողովուրդը ոտքի է կանգնել, որովհետև չի ուզում ընդունել դավաճանի կողմից մեզ պարտադրված պարտությունը։ Չի ուզում ընդունել նրա կողմից մեզ պարտադրված հայրենազրկումը, ազգային արժանապատվության ոտնահարումը... Եվ ճիշտ է անում։
Վայ էն ժողովրդին, որը կհանդուրժի թշնամու կողմից կապիտուլյացիայի ենթարկված, թշնամու կոշիկը լիզած իշխանությանը։ Նման ժողովուրդն ապագա չունի։ Բայց դա մեր մասին չէ։ Որովհետև մենք չենք հանդուրժելու։ Որովհետև մենք պայքարելու ենք։ Ու որովհետև մենք հաղթելու ենք։
Դրա համար վաղը նորից փողոց ենք դուրս գալիս։ Վաղը նորից պայքարում ենք։ Ու վաղը մեր ապագան ենք կերտում»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին
- «Վաղը ժամը՝ 16։00-ին, հանդիպում ենք Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին»
- Իշխան Սաղաթելյան. Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ
- Վանաձորն ու Հրազդանը միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին
- ԱԱԾ դիմաց. «Նիկոլ, հողատու»
- Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
- Բաղրամյան պողոտա. «Նիկոլ, քեզ հետ խոսում է զոհվածի դուստրը։ Այդ տղաների արյունը քո երեխաների հացի մեջ է»
- Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
- Քաղաքացիները փակել են նաև Արշակունյաց պողոտան
- Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան