Ադրբեջանը չի հրապարակում գերիների իրական թիվը․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունների ու խաշտանգումների ապացույցներ, որոնք կատարվել են էթնիկ հայերի նկատմամբ։
Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները՝ խաղալով հայ հասարակության հույզերի հետ։ Ադրբեջանը չի հրապարակում նաև գերիների իրական թիվը։
Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը դեսպանին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունների ու խոշտանգումների կոնկրետ ապացույցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան