Վազգեն Մանուկյանը ձեր վերջին փրկօղակն է, եթե տրամաբանելու ունակ եք իհարկե. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի վերջին փրկօղակը
Կա մի թյուրըմբռնում, թե Վազգեն Մանուկյանը սոսկ ընդդիմության կոմպրոմիսային թեկնածուն է։ Դա բացարձակ այդպես չէ։ Վազգեն Մանուկյանը նախևառաջ այս «իշխանության» ամենափոխզիջումային և ընդունելի թեկնածուն է։ Նա իսկապես միակն է։
Վազգեն Մանուկյանը միակն է, որ գալով իշխանության, կարող է վարել հավասարակշռված, հանգիստ ու առանց ցնցումների ներքին քաղաքականություն։
Վազգեն Մանուկյանը միակն է, որ կարող է երաշխավորել ու ապահովել Նիկոլի ու նիկոլականների ընտանիքների անվտանգությունը։
Նիկոլն ու նիկոլականները հատել են այնքան կարմիր գծեր ու երկիրը բերել են այնպիսի հանգրվանի, որ այլևս ոչ մեկ ոչինչ չունի կորցնելու։ Զոհվածների, գերիների ու անհետ կորածների հարազատները դեռ նոր են սկսում հասկանալ ինչ է կատարվել` անմարդկային ցավից հետո: Արյան վրեժը կարող է սկսվել մի ակնթարթում, ամենապատահական դիպվածով։ Ու այդ ժամանակ այլևս երկիրը թաղվելու է նոր արյան մեջ։ Բայց որ ամենավատն է. այդ դեպքում ոչ ոք չի կարողանալու դա կանգնեցնել։
Ընդ որում արյունից պետք է վախենա ոչ թե հասարակությունը, այլ հենց Նիկոլն ու ՔՊ-ն։ Դո՛ւք եք գիտակցաբար հանձնել հողերը, դո՛ւք եք դավաճանաբար հայրենազրկել, ձեր միտումնավոր սխալ որոշումների պատճառով են տղերքը զոհվել, ձեր հետևողական սխալների պատճառով է կնքվել կապիտուլյացիան, ձեր կանխամտածված կառավարման պատճառով են Հայաստանի սահմանները բաց։ Հիմա դուք ո՞ւմ եք վախեցնում արյունով։ Զոհերի ու անհետ կորածների հարազատների՞ն, ովքեր այս շաբաթների ընթացքում անցել են դժոխքի բոլոր սարսափներով:
Նիկոլի վրայից չի մաքրվի 5000 զինվորի արյունը, կորոնավիրուսից մահացած 2500 մարդու արյունը, ու արդեն ապացուցվեց, որ մարտի 1-ի 10-ի արյունն էլ է իր վրա։ Նիկոլը եկել է արյունով ու ամեն ինչ անում է, որ հեռանա հենց արյունով։ Այս ցիկլը կարող է ընդհատել միայն Վազգեն Մանուկյանը։
Նիկոլին ու նիկոլականներին մնացել է ընդամենը երկու ժամ, որ իրականությունը հասկանան ու համաձայնեն Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։ Նա գալիս է փրկելու երկիրը, ժողովրդին, Նիկոլի ու ՔՊ-ականների ընտանիքներին։ Նա միակն է, որ իր հեղինակությամբ, խոսքով ու գործով կարող է դա ապահովել։ Որոշում կայացնելիս հիշե՛ք. դեկտեմբերի 8-ին, ուղիղ կեսօրին դուք որոշեցիք երկրի ճատակագիրը։ Եվ ինչ էլ լինի, դո՛ւք եք պատասխանատու՝ երկիրը կկայունանա, թե կալեկոծվի:
Հ.Գ. Որոշումը ձերն է: Վազգեն Մանուկյանը ձեր վերջին փրկօղակն է: Եթե տրամաբանելու ունակ եք իհարկե...»:
Նիկոլի վերջին փրկօղակը Կա մի թյուրըմբռնում, թե Վազգեն Մանուկյանը սոսկ ընդդիմության կոմպրոմիսային թեկնածուն է։ Դա...
Posted by Mikayel Minasyan on Monday, 7 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունը Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ժամանակ տվեց
- Միքայել Մինասյան. Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան
- Միքայել Մինասյան. Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին
- Միքայել Մինասյան. Սա վերջաբա՞ն էր, ռեքվիե՞մ, ռեքվիե՞մ մի ազգի ամբողջ
- Միքայել Մինասյան. Պետք է այսօր սգալ, որ վաղը փրկվենք
- Միքայել Մինասյան. Մնաց 12 ժամ...
- Միքայել Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի վերջին Փաշինյանին առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակը, որը նա մերժել է
- Միքայել Մինասյան. Խելագարներ, դադարե՛ք այս թեմայով նույնիսկ մտածել, ուժեղացրեք հյուսիսային սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան