Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևանի մի շարք փողոցներ։
Այս պահին փակ է նաև Տիգրան Մեծի պողոտան։։
«Հրաժարական» վանկարկելով՝ քաղաքացիները հնչեցնում են իրենց բողոքի ձայնն՝ ընդդեմ գործող կառավարության և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժումը» Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր տվել՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12.00, որպեսզի վերջինս հրաժարական տա։ Հակառակ դեպքում, ըստ շարժման մասնակիցների, իրենց սահմանադրական ճանապարհով՝ այդ թվում նաև բողոքի և անհնազանդության ակցիաներով են պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տեսանյութը՝ «Mediaport» ալիքի։
Հարակից հրապարակումներ`
- «Դավաճանը ժամ առաջ պետք է հեռացվի իշխանությունից». Փակ է Սախարովի հրապարակը
- «Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին