Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
Արարարտի մարզի Արտաշատ քաղաքում ակցիայի ժամանակ հրմշտոց տեղի ունեցավ: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հայտարարեցին, որ այստեղ կան սադրիչներ, որոնց ուղարկել է հենց իշխանությունը:
«Մարդիկ հանգիստ ակցիա էին անում, նրանք սկսեցին սադրանքները: Այս կողմից որևէ մեկը չի սկսել»,- լրագրողներին ասաց ականատեսներից մեկը:
Նրանք նշեցին, որ սադրիչներից մեկը հենց մարզպետի օգնականն է եղել, նաև Նորաշենի գյուղապետի տեղակալը:
«Մարզպետարանի աշխատակիցներն էին հրմշտոց առաջացնում, իրենք իրենց իրավունք են վերապահում մեզ արգելել մեր ձայնը հասնելի դարձնել»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Նա նշեց, որ որևէ պետական մարմինն իրավունք չունի խոչընդոտել իրականացնել իրենց խաղաղ ակցիան:
Ակցիայի մասնակցի խոսքով, ինքը տեսել է, որ երեք հոգու բերման են ենթարկել, որոնք հենց ակցիայի մասնակից են եղել. «Անօրինական բերման ենթարկեցին: Խաղաղ ակցիա էին անում, ոչ մի բան չեն արել: Նրանց տարան, որովհետև ակցիայի մասնակիցներն են միշտ տուժում»:
Հարակից հրապարակումներ`
- Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Գևորգ Գրիգորյան. «Ադրբեջանի հերոսի» սիրտը Երևանի փողոցներում հայի արյուն ա ուզում տեսնի
- Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
- «Դավաճանը ժամ առաջ պետք է հեռացվի իշխանությունից». Փակ է Սախարովի հրապարակը
- Բաղրամյան պողոտա. «Նիկոլ, քեզ հետ խոսում է զոհվածի դուստրը։ Այդ տղաների արյունը քո երեխաների հացի մեջ է»
- «Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը
- Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
- Գարեգին Երկրորդ. Հանդիպում ունեցանք Նիկոլ Փաշինյանի հետ, հորդորեցինք վայր դնել վարչապետի լիազորությունները
- Քաղաքացիները փակել են նաև Արշակունյաց պողոտան
- Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
- Արամ Առաջինը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին