Անհետ կորածների հարազատները ձյան տակ սպասում են ՊՆ-ի պատասխանին, բայց հույս կապում են միայն Մուրադովի հետ
Արցախյան պատերազմում անհետ կորած մի քանի տասնյակ անձանց հարազատներն մինչ այս պահը ձյան տակ են, սպասում են Պաշտպանության նախարարության շենքի մոտ։
Նրանք պնդում են՝ ուղեկցողի սխալի պատճառով 40 մարդ չկա։ Բոլորը մեկնել են Էջմածնի զորամասից, կոչվել է քիմիկների ջոկատ։
«Մեզ ասում են՝ ուղեկցողը չգիտենք որտեղ է։ Նա պետք է զինվորներին ուղեկցեր Ա կետից Բ կետ, որտեղ պետք է դիրքավորվեին, սակայն Բ կետում գյուղապետը չի դիմավորել նրանց, ուղեկցողը նրանց տարել է Ց կետ, որն արդեն գրավված է եղել հակառակորդի կողմից։ Թշնամին իրենց դիմավորել է։ Հիմա էլ այստեղ ականջները փակել են, խլացել են, նստել են իրենց աթոռների վրա»,- ասում են հարազատները։
Նրանց հասած տեղեկությունների համաձայն, ուղեկցողը մթության պատճառով մոլորվել է, չորս կմ հեռու է գնացել նախատեսված վայրից։
«Մեզ ասում են՝ չենք ճանաչում ուղեկցողին։ Բայց նման բան հնարավոր չէ, եթե զորք են վստահում, ո՞նց կարող են չճանաչել։ Բայց այստեղ խնդիրն այդ մարդն էլ չի։ Մի մարդու, որ կասի՝ տեղանքը ճանաչում է, չի կարելի զորք վստահել»,- նշում են հարազատները։
Անհետ կորածների հարազատներն ասացին՝ սպասում են ՊՆ-ում քննարկում անեն, իրենց պատասխան տան։
«Մեր հույսը միայն գերենալ Մուրադովն է, որ Արցախից գալու է, մասնակցի այս քննարկմանը։ Մենք հույս ունենք, որ նա այս հարցը կլուծի»,- ընդգծեց նրանցից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- «Դեմից հայն է խփել, հետևից թուրքն է խփել: Բենզինը լցեք, վառեք». Անհետ կորած զինծառայողի ծնող
- Անհետ կորածների և զոհվածների մարմինների փոխանցման հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանություն
- Թող Աննա Հակոբյանը գա, մեր դեմ կանգնի ու մեր պատասխանը տա. անհետ կորած զինծառայողի մայր
- Այս հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այդ մասին Փաշինյանն է ասել. անհետ կորածի հայր
- Անհետ կորածի ծնող. Մեր հարցը ո՞նց է լինելու, կառավարությունը ոչինչ չի անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան