Առաջարկվում է ՃՈ ծառայողների կողմից բալային միավորների կիրառումը հետաձգել մինչև 2022թ.
Խորհրդարանը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ ըստ նախագծի առաջարկվում է ՃՈ ծառայողների կողմից բալային միավորների կիրառումը հետաձգել մինչև 2022 թվականի առաջին կիսամյակի ավարտ։
«Բալային համակարգի կիրառումից հետո պրակտիկայում առաջացել են այնպիսի իրավիճակներ, որ կան որոշակի լրացումներ անհրաժեշտություններ, ինչը և ցանկանում ենք կատարել։ Երկրորդ մասով կարևոր է ընդգծել, որ հետաձգվում է ճանապարհապարեկային ծայառության կողմից վարչական վարույթներ իրականացնելու ընթացքում բալային միավորների կիրառումը, քանի որ որոշակի տեխնիկական և կառուցվածքային փոփոխություններ պետք է կատարվեն»,- ներկայացրեց պատգամավորը։