Ընդդիմությունն ուզում է գերիների հարցով բաց քննարկում իրականացնել, սակայն իշխանությունը դեմ է
Այսօր ԱԺ նիստի ընթացքում բուռն քննարկման արժանացավ ռազմագերիների հարցով քննարկում կազմակերպելու հարցը։
Առաջարկի վերաբերյալ վարման կարգով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշեց, որ մեր ռազմագերիների անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝ «իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումը դառնա փակ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում, և այն պետք է բաց անցկացվի։
«Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել այս քննարկումը, ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ չեն կարող տապալել և երբ որ հասկացել են, որ անհնարին է տապալելը, որոշում է ընդունվել փակ անել: Մենք գտնում ենք, որ փակ անելն անիմաստ է։ Իմ գործընկերներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ այս քննարկումը փակ անելուց։
Վստահ եմ, որ այդ քննարկմանը չի վտանգվի ռազմագերիների խնդիրը»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Ի հակադրում ԼՀԿ ղեկավարի՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս թեման կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, ինչպես նաև սպառնալ ռազմագերիների անվտանգությանը, կարող է ազդեցություն ունենալ ժամանակի վրա և բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել այդ գործընթացի վրա.
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ պատգամավորները, գիտակցում են, որ ի լուր աշխարհի ԱԺ ձայնը լսեցնելու համար պարտադիր չէ այդ լսումները ի լուր նաև մեր թշնամու լինի»։
Լիլիթ Մակունցն էլ, հավանություն տալով Ալեն Սիմոնյանի խոսքին, հավելեց, որ եթե ցանկանային տապալել քննարկումը, կարող էին քվորումը չապահովել, սակայն իրենք նման ցանկություն չունեն:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ տեղեկացրեց՝ այս քննարկումը նրա համար է, որ տեսնեն, թե ինչ են արել պատկան մարմինները:
«Փորձում եք վախեցնել քաղաքացիներին, նույն միֆերն եք տարածում, հարգելիներս, հերիք խաբեք քաղաքացիներին, վախեցնեք մեր քաղաքացիներին ձեր ստերով»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը խաբում է, երբ հայտարարում է գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման մասին. Միհրան Հակոբյան
- Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը կքնարկվի ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան