Դուք դարձել եք ձախողման, թուլության, նվաստացման խորհրդանիշ. Աննա Կոստանյանը՝ Փաշինյանին
«Դուք դարձել եք ձախողման, թուլության, նվաստացման խորհրդանիշ և սա հանրության մի ստվար զանգվածի համոզմունքն ու կարծիքն է: Դուք զոհերի մեծ քանակությամբ արդարացրել եք հողերի հանձնումը, հիմնավորել պարտությունը համազգային սգի աղբյուր եք դարձել»,-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը և հավելեց.«Երբ շեշտադրում եք, որ հրաժարականը ժողովուրդը պետք է պահանջի, ուղղակի ինքներդ ձեզ հակասում եք, քանի որ այդ ժողովուրդն այստեղ է, այդ ժողովուրդն ԱԺ-ի բակում է, այդ ժողովուրդը հրապարակում է, փողոցներում է, բոլոր այն տեղերում է, որտեղից հնչեցվում է հրաժարականի պահանջը»:
Ըստ պատգամավորի, պետությունը մաշվել ու հետ է գցվել անորոշ ժամկետով, և քանի որ Փաշինյանը հասցրել է այնքան, որքան հասցրել է, ուստի երկիրն նման վիճակի բերողը ի վիճակի չէ շարունակելու պաշտոնավարումը և րոպե առաջ պետք է հրաժարական տա:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ասացիք քաղաքացիների ծանրակշիռ հատված: Օրինակ՝ 3 տոկոսն էլ է ծանրակշիռ հատված, 5 տոկոսն էլ, ընդհանրապես, քաղաքացիների ոչ ծանրակշիռ հատված գոյություն չունի: Մեկ մարդն էլ է քաղաքացիների ծանրակշիռ հատված: Հրապարակում չգտնվող քաղաքացիներն էլ են ծանրակշիռ հատված: Մեթոդը, թե որ ծանրակշիռ հատվածն ինչ է մտածում, որ ծանրակշիռ հատվածն է ավելի ծանրակշիռ զուտ քաղաքական սուբյեկտիվության առումով՝ ես դրա մասին եմ խոսում»:
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Փաշինյան, արդյո՞ք մեկ անգամ ձախողվելը բավարար չէր ձեր համար, ինչո՞ւ չեք գնում. Արմեն Եղիազարյան
- Տիգրան Ուրիխանյանը սպիտակ թուղթ տվեց Փաշինյանին՝ հրաժարականի դիմումը գրելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին