Արթուր Վանեցյան. Այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ԱԺ շենքի մոտ տեղի ունենալիք հավաքին մասնակցելու համար համախոհների, կուսակիցների, քաղաքացիների հետ երթով շարժվեց կուսակցության գրասենյակի դիմացից։
«Մենք այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ։ Երկիրն այս վիճակին հասցրած սրիկան պետք է հեռանա։ Մենք ժողովրդի հետ միասին այս ակցիաները շարունակելու ենք այնքան, մինչև այդ աթոռին կառչած քաղաքական դիակը հեռանա»,-ասաց Ա. Վանեցյանը։
Նա նշեց, որ պայքարին ժողովրդի կողմից մեծ աջակցություն կա, քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ակցիաներին, հանրային ճնշումն ամեն օր ավելանալու է։
Վանեցյանը փաստեց, ՀՀ նախագահը, Կաթողիկոսը, ԱԺ երկու խմբակցություններ, կրթական հաստատություններ, համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, բազմաթիվ մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Թե ինչու է ուշացնում Փաշինյանը հրաժարականը, Վանեցյանը պատասխանի մի քանի տարբերակ ունի՝ կամ Փաշինյանն ունի դեռ չկատարած պարտավորություններ, կամ ցանկանում է դեռ օգտվել իշխանության բարիքներից, կամ էլ վախենում է։
«Ես ասել եմ, մենք նրան կտանք անվտանգության երաշխիքներ»,-ասաց Վանեցյանը՝ ընդգծելով անդառնալի հետևանքներից խուսափելու համար րոպե առաջ Փաշինյանը պետք է որոշում կայացնի ու հեռանա պաշտոնից։
Երթի ընթացքում մասնակիցները բացականչում են «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության
- Արթուր Վանեցյան. Փաշինյանն օր առաջ հեռանալու որոշում պետք է կայացնի, հակառակ դեպքում կունենանք անվտանգության ու տնտեսական նոր խնդիրներ
- Փաշինյանը, եթե մի փոքր պարտքի զգացում ունի՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան