Պարոն Փաշինյան, արդյո՞ք մեկ անգամ ձախողվելը բավարար չէր ձեր համար, ինչո՞ւ չեք գնում. Արմեն Եղիազարյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ վարչապետին. «Պարոն Փաշինյան, այս ընթացքում փաստացի ակնհայտ դարձավ, որ ձեր գլխավորած կառավարությունը տապալեց և ձախողեց երկրի կառավարումը բոլոր ոլորտներում, տապալեց երկրի տարածքային ամբողջականությունը և հիմա մեկը մեկի հետևից դուք նախարարներ ու մարզպետներ եք փոխում: Դրանով ինչի եք ուզում հասնել: Արդեն ակնհայտ է, որ ձեզ և ձեր կառավարությանը չի հաջողվել պրոֆեսիոնալների թիմ հավաքել և երկիրը կառավարել: Արդյո՞ք մեկ անգամ ձախողվելը բավարար չէր ձեր համար, ի՞նչ եք կարծում»:
Նիկոլ Փաշինյան.«Պարոն Եղիազարյան, կարծում եմ, որ դուք իրավունք ունեք ունենալ Ձեր գնահատականը, բայց էլի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մեր բոլորի ջանքերը պետք է գործադրված լինեն նրան, որ այդ գնահատականը տալու հնարավորությունը ունենա այն սուբյեկտը, որը վերջնական գնահատական տալու իրավունք ունի և խոսքը Հայաստանի ժողովրդի մասին է: Ես կարծում եմ, որ մենք կունենանք այդ առիթը և ժողովուրդը հնարավորություն կունենա գնահատել և՛ մեր, և՛ ձեր, և՛ մյուսների գործունեությունը: Իսկ այս պահին կարող եմ ասել, որ ՀՀ-ում կարծիք ասելու իրավունքի ազատությունը երաշխավորված է՝ առավել ևս՝ ԱԺ պատգամավորի և դուք կարող եք արտահայտել կարծիքը և տեսակետը»:
Արմեն Եղիազարյան. «Պարոն Փաշինյան, դուք փաստացի ապացուցեցիք, որ ի վիճակի չէիք և հիմա ել ի վիճակի չեք երկիրը կառավարելու: Դուք պետք է օր առաջ հեռանաք և հնարավորություն տաք փրկել այն, ինչ դեռևս մնացել է մեր երկրից և ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ չեք ուզում հեռանալ, հեռացեք և վերջապես տվեք շանսը, որ ժողովուրդը որոշի, թե ով պետք է կառավարի երկիրը և այն հանի այս ծայրահեղ ծանր վիճակից»:
Նիկոլ Փաշինյան. «Գործնականում ձեր խմբակցության նախորդ պատգամավորների հարցերն այդ ծիրի մեջ էին և կարծում եմ, որ նույն հարցին տարբեր պատասխաններ չեմ կարող տալ և իմ պատասխանը նույնպես նույն ծիրի մեջ է, ինչը որ ասացի»:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ուրիխանյանը սպիտակ թուղթ տվեց Փաշինյանին՝ հրաժարականի դիմումը գրելու համար
- Այս տարի ռուս գործընկերների միջնորդությամբ բանակցություններ կլինեն սահմանի ճշգրտման վերաբերյալ. Տիգրան Ավինյան
- Դուք չեք ուզում Հայաստանին հնարավություն տալ ավելի լավ ապագայի հույս ունենալու. Գևորգ Գորգիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին