Փաշինյանը ԱԺ-ում հերթական սուտ խոսելու առիթ պետք է չունենա. Իշխան Սաղաթելյան
«Այսօր վարչապետը հարցուպատասխանի է գնալու Ազգային ժողով: Մենք գտնում ենք, որ ԱԺ-ն հարցուպատասխանի ժամանակ չունի, պետք է մի օրակարգով նիստ անի՝ քննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հերթական սուտ խոսելու առիթ պետք է չունենա, ինքը ընդամենը մեկ բան պետք է անի՝ ներկայացնի հրաժարականի տեքստը»,- ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեպի ԱԺ երթի ժամանակ, որտեղ էլ պետք է անցկացնեն Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք։
Նա նշեց, որ հենց այս պահանջով են գնում իրենց բողոքն արտահայտելու։ Ի. Սաղաթելյանն ասաց, որ իրենց բողոքի ակցիաները խաղաղ են, իրենց պահանջը պետք է տեղ հասցնեն ու իրականություն դարձնեն:
««Նիկոլ, հեռացիրը» դա միայն կոչ չէ, դա հայ ժողովրդի պահանջն է, Փաշինյանի հեռացումով հնարավորություն կունենան փրկել մեր հայրենիքը»,- ասաց նա:
Ըստ նրա, օր օրի շարժումը թափ է հավաքում. «Ես չեմ պատկերացնում, որ հայ մարդը կկարողանա հանդուժել այն ղեկավարությանը, որի գործունեության արդյունքում կորցրինք մեր հայրենիք Արցախի 70 տոկոսը, ունենք 5 հազար զոհ և չեմ կարծում, որ հայ մարդու արժանապատվությունը թույլ տա, որ Նիկոլը շարունակի մնալ այդ պաշտոնին և մսխել մեր պետականության վերջին փշուրները»:
Նա նշեց, որ ՀՀ նոր իշխանություններին որոշելու է ժողովուրդը իր քվեարկության միջոցով։
«Մենք նոր կառավարության կազմավորման համար որևէ անձի թեկնածություն, կուսակցական քվոտաներ չենք քննարկել, քանի որ խնդիրը դա չէ, քանի որ այս պահին մեր գլխավոր խնդիրն է հեռացնել Նիկոլին, ձևավորել կառավարություն, որը կարող է այս իրավիճակից դուրս բերել երկիրը: Կառավարության մաս են կազմելու հասարակության կողմից ընդունելի, իրենց ոլորտներում հաջողություն գրանցած պրոֆեսիոնալ մարդիկ»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ քննարկումները շարունակվում են, երեկ երեկոյան էլ հանդիպում է կայացել: Ի. Սաղաթելյանն ասաց, որ դեռ չեն մեկնաբանում հանդիպման արդյունքները, խոսակցությունները շարունակվոմ են, կարծում է՝ արդյունք կունենան:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղում վարչապետի աթոռը բռնազավթած անձին
- Արթուր Վանեցյան. Այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ
- Իշխան Սաղաթելյան. Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
- Ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով և երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը. Սաղաթելյան
- Տո թալանչին էլ, պառակտիչն էլ ինքն է. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան