Նախ ճշտեք նոր սահմանային բնագիծը, հետո խոսեք դիվանագիտական հարաբերություններից. Սամսոնյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Անդրանիկ Քոչարյանին նախ ուզում եմ ասել՝ ցուցաբերեք այնքան ողջախոհություն և պատասխանատվություն, որ նախ կարողանաք ղեկավարության բարձր մակարդակով ճշտել, թե որն է այսօր Հայաստանի և Ադրբեջանի նոր սահմանային բնագիծը, հետո նոր խոսել դիվանագիտական հարաբերություններից»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
Նա այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե պետք է փորձել երկխոսություն, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ:
«Եթե այսօր դուք չեք կարողանում պաշտպանել ձեր պետական սահմանները, եթե այսօր համայնքապետերը պետք է զենք առնեն, բնագծերով զբաղվեն, ինչի՞ մասին է խոսքը։ Նախ կարողացեք հասկանալ, թե որն է ձեր պետության նոր սահմանը։ Այս իշխանությունները մինչև հիմա սա չեն կարողանում հասկանալ։ Մարդիկ երեխա են կորցրել, սգի մեջ են, ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց Անի Սամսոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Անդրանիկ Քոչարյանը Բաքվի շքերթի պատվավոր հյուր»
- Մենք շոկի մեջ էինք այդ նիստի ընթացքում. Անի Սամսոնյանը՝ ռազմագերիների հարցով փակ քննարկման մասին
- ««Իմ քայլի» թուրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը կարծում է՝ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում»
- Պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին