Կորցրեցինք մեր անվտանգության երաշխիքները. Վազգեն Մանուկյան
«Կարելի է արձանագրել, որ այս վերջին 30 տարիների ընթացքում մեր բոլոր ջանքերն Արցախի հարցի վերաբերյալ համարյա ամբողջությամբ հեչ եղան»,- ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ մենք կորցրեցինք մեր անվտանգության երաշխիքները, հիմա հիմնական և միակ երաշխիքը դարձել են ռուսական խաղաղապահ զորքերը։
Վ.Մանուկյանն ընդունում է, որ եթե ինչ-որ կուսակություն իշխանության է և այդ իշխանությունը տանուլ է տվել ազգային հարցեր, հանցագործություններ են արել, միշտ պատասխանատվությունն անձնական է, ոչ թե կոլեկտիվ։
Ըստ Վ. Մանուկյանի, չի կարող թույլ, ստորաքարշ երկրում լինել բարեկցություն, դա անհնարին է։
«Այս վիճակում, եթե երկրի ղեկավարը չի տալիս հրաժարական, դժվարանում եմ պատկերացնել ինչ դեռ պետք է անի, որպեսզի իր համար իր հրաժարականը դառնա տրամաբանական։ Անկախ իր կարծիքից, ինքը գնալու է։
Նոր կառավարությունը կապահովի մաքուր ընտրութուններ, ինչ կընտրի, ոնց կընտրի ժողովուրդը, պետք է ինքը որոշի, ժողովրդի կամքից է դա կախված»,- ասել է յրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը շարունակելու են անել Հայաստանի հետ
- Մենք չենք ուզում ցնցումներ, մեզ հանրային համերաշխություն է պետք. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանի առաջին քայլը պետք է լինի մեծ պապիկի դերում կայունացումը ապահովելը. Թագուհի Թովմասյան
- Վազգեն Մանուկյանը ձեր վերջին փրկօղակն է, եթե տրամաբանելու ունակ եք իհարկե. Միքայել Մինասյան
- Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքագետների, ռազմական և մեդիա փորձագետների հետ
- Հաջորդ հաղթանակի կերտման՝ Վազգեն Մանուկյանի ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան