Վենետիկը կրկին անցնում է ջրի տակ
Վենետիկը կրկին հեղեղվել է՝ այս անգամ կանխատեսման սխալի պատճառով: Ջրի մեջ է նաև Սան Մարկոյի հրապարակը, հեղեղվել է հայտնի տաճարի ստորին՝ ամենահին մասերը:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ակնկալվում է, որ ջրի մակարդակը կբարձրանա մինչև 145 սանտիմետր: Բնակիչներն արդեն նավակների միջոցով շարժվում են որոշ փողոցներով:
Մեկ տարի առաջ Վենետիկում երեք անգամ ուժեղ ջրհեղեղ էր տեղի ունեցել, որից հետո շահագործման էր հանձնվել ամբարտակ: Այն արդեն մի քանի անգամ զսպել է ջրի հոսքը, բայց այս անգամ մոռացել են ակտիվացնել այն: Այն գործարկելն արդեն անօգուտ է: Միևնույն ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ Իտալիայում անձրևները կշարունակվեն առաջիկա օրերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները