Տիգրան Ուրիխանյանը սպիտակ թուղթ տվեց Փաշինյանին՝ հրաժարականի դիմումը գրելու համար
ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց՝ հարցն ուղղված է Նիկոլ Փաշինյանին, հարց տալ հանձնարարել է իր ղեկավարած «Ալյանս» կուսակցությունը։
«Ուզում եմ հատուկ նշել, որ մենք չունենք առնչություն 17 կուսակցությունների հետ, առավել ևս չունենք առնչություն միասնական թեկնածուի հետ։ Բայց մենք ընդդիմություն ենք ՝ շատ հստակ ու կոնկրետ։ Ես ուզում եմ այսօր ամենաէական քննարկումը կոնկրետացնել։ Որպես ընդդիմություն, որպես ժոովրդի կողքին կանգնած ուժ՝ մենք ևս պահանջում ենք վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Բերել եմ այսօր ինձ հետ սպիտակ թուղթ՝ դիմումի թերթ վարչապետին փոխանցելու հրաժարականի դիմում գրելու համար»։ Քանի որ հարց ու պատասխան է, ես ստիպված եմ ասելիքս ձևակերպել որպես հարց՝ ե՞րբ եք գրելու այդ հրաժարականը»,-ասաց Ուրիխանյանն ու A4 ֆորմատի սպիտակ թուղթը հանձնեց Նիկոլ Փաշինյանին։
Ամբիոնին մոտեցած Փաշինյանը շնորհակալության հետ, կոչ արեց՝ միջոցը չխառնել նպատակի հետ։
«Հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ միջոց»,-նշեց նա ու վերաշարադրեց գրեթե այն, ինչպես պատասխանել էր Մարուքյանին։
Փաշինյանն ասաց, եթե հրաժարական տա, ինչ պատասխան է տալու իշխանության տիրոջը։
«Իշխանության տերը ժողովուրդն է, իմ խնդրանքն է, որ ձեր հարցի պատասխանը դիտարկեք այս համատեքստում»,-նշեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին