Տ․ Ավինյանը՝ գերիների և անհետ կորածների հարցի մասին
«Որոշակի զարգացումներ ունենք գերիների և անհետ կորած քաղաքացիների հարցերով»,-այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Եվ հայկական կողմը,և Ադրբեջանական արդեն իսկ իրենց ցանկերն են ներկայացրել։ Այս փուլում տեղի է ունենում այդ ցանկերի ճշտման գործընթացը։ Վերջնական ցանկերը հաստատելուց հետո տեղի կունենա փոխանակումը։Մենք փորձում ենք այդ պրոցեսն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում»,-ասաց Ավինյանը։
Նրա խոսքով ՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայկական կողմը դուրս է բերել զոհված հայ զինծառայողների 846 մարմին:
«Որոնողական աշխատանքների, մարմինների դուրսբերման աշխատանքների արդեն մեծ ծավալն արվել է: Նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել զոհվածների 846 մարմին, այս պահի դրությամբ այդ աշխատանքները նույնպես շարունակվում են: Այս պահի դրությամբ անճանաչելի 294 մարմնի նույնականացում ենք ունեցել, և մարմինները հանձնվել են ծնողներին: 154 մարմնի հետազոտություններ արված են և համընկնումներ դեռ տեղի չեն ունեցել»,-տեղեկացրեց Ավինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան