Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը կշարունակվի վաղը կառավարության դիմաց 11:00-ին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը կշարունակվի վաղը ժամը 11:00-ին կառավարության շենքի դիմաց: ԱԺ դիմաց կայացած հանրահավաքում հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Նա նշեց, որ ինքը միացել է այս շարժմանը, որպեսզի պաշտպանի իր և մյուս քաղաքացիների ապրելու իրավունքը, արժանապատվությունը, ապագա հաղթանակների հիմքը դնեն:
«Հայ ժողովուրդը չի կարող համակերպվել այսպիսի խայտառակ իրավիճակի հետ:Պարտադրված եմ դուրս գալ փողոց՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագայի, հանուն մեր փրկության և հաղթանակի:
Ժողովուրդ, ոտքի:
Ասում ենք ոչ՝ հանձնողներին, ոչ՝ մեզ խայտառակողներին: Ոչ, ոչ, ոչ...»,- ասաց Ա. Թևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շարունակելու եմ գծել առանց Նիկոլի Հայաստանի քարտեզը. Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ դիմաց
- Վազգեն Մանուկյան. Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը շարունակելու են անել Հայաստանի հետ
- Գործ ունենք հոգեպես անառողջ մարդու հետ. Արթուր Ղազինյան
- Փաշինյանը ԱԺ-ում հերթական սուտ խոսելու առիթ պետք է չունենա. Իշխան Սաղաթելյան
- Խաչիկ Գալստյան. Այսպես պատահեց, քանի որ 2.5 տարի առաջ հայոց դարպասներից ներս թողեցինք նեռին
- Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղում վարչապետի աթոռը բռնազավթած անձին
- Արթուր Վանեցյան. Այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ
- Վանեցյան. Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան