Դուք չեք ուզում Հայաստանին հնարավություն տալ ավելի լավ ապագայի հույս ունենալու. Գևորգ Գորգիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Աժ հարցուպատասխանի ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին. «Ես երեբեք չեմ լսել, որ մեր ռազմավարական գործընկերոջ որևէ լրատվամիջոցով անհարգալից դրսևորում լիներ ՀՀ առաջին դեմքի նկատմամբ: Առավել ևս, ես չեմ հիշում, որ թշնամի երկրի ղեկավարները ծաղրեին մեր երկրի ղեկավարին և սա ես ցավով է ասում: Ցավում եմ, որ դուք չեք գիտակցում, որ Հայաստանում իրավիճակ է, փոխվել, ինչպես դուք սիրում էիք ժամանակին ասել, և այն Հայաստանը, որտեղ դուք հեղափոխություն եք արել և ընտրվել եք վարչապետ, այլևս չկա, որովհետև դա լիահույս Հայաստան էր՝ վաղվա փոփոխությունների հանդեպ մեծ հույսերով, իսկ այսօր մենք ունենք գրեթե կոտրված մեջքով Հայաստան և միակ տարբերակը, որ մեր ժողովուրդը կարողանա հույս ունենալ, դա այն է, որ դուք որպես պարտության և ձախողումների սիմվոլ հեռանաք: Ես չեմ հասկանում, թե ինչու դուք համառորեն ուզում եք մնալ ձեր պաշտոնին և չեք ուզում հնարավություն տալ ՀՀ-ին ավելի լավ ապագայի հույս ունենալու, քան այն նսեմացված վիճակն է, որին դուք հասցրեցիք: Խնդրում եմ՝ ուղղակի հեռացեք և տվեք այդ շանսը ՀՀ-ին»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ, այնուամենայնիվ ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը և մեր մեծագույն խնդիրն այն է, որ այնպես անել, որ ժողվուրդը խոսելու հնարավորություն ունենա, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցրած խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ: Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, այն օրակարգը, որի մասին դուք նշում եք, այդ օրակարգը սպասարկելիս պետք է միջոցները տարբերակենք նպատակներից և ես համոզված եմ, որ այսօրվ հարցուպատասխանի ընթացքում ես հնարավորություն կունենամ ասել, պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ միջոց և նպատակ ասելով: Այս պահին կարող եմ ասել, որ այդ մասին ասել եմ նոյեմբերի 10-ին հաջորդած իմ ուղերձում և ասել եմ, որ մեր մեծագույն խնդիրն այն է, որ Հայաստանում Ժողովրդի իշխանությունը, որևէ վերնագրի ներքո, կամ որևէ սոուսի մեջ վտանգի չենթարկվի: Այսօրվա իմ և կառավարության ամենամեծ անելիքը համարում եմ դա»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան