Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղում վարչապետի աթոռը բռնազավթած անձին
Մատենադարանի մոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեպի Ազգային ժողով են շարժվում քաղաքացիները՝ ԲՀԿ-ական գործիչների գլխավորությամբ:
Քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»:
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ասաց, որ նոր մարդիկ պետք է գան, որպեսզի նոր գործելաոճով քաղաքականություն իրականացնեն:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնում մնալու որևէ տարբերակ չունի:
«Փաշինյանն ասում էր, որ իր հեռանալու հանրային պահանջ չկա: Հիմա Փաշինյանի հրաժարականին միացել են բացի հարյուր հազարավոր մեր հայրենակիցներից, հոգևոր հայրերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ առաջինը, Հայաստանի մարզերի մոտ 200 –ից ավելի համայնքներ, Գիտությունների ազգային ակադեմիան, մտավորականներ:
Հարց ուղղեմ վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է ձեր համար հանրային պահանջը: Այսօր լկտիաբար նրա խմբակցության պատգամավորներից մեկն ասում է՝ կաթողիկոսները ժողովուրդ չեն: Այսինքն ո՞րն է ժողովուդրը, այն, որ երեկ բերել էիք հրապարակ ու Ջաբրայիլն ու Քարվաճառն իրարից չէին տարբերում, հա՞: Թե ժողովուրդը ձեր ֆեյքանախրապաններն են, որ ամեն մեկի վրա հարյուրավոր ֆեյքեր էին դրել»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Նա նշեց, որ հասկանում է, դժվար է Նիկոլ Փաշինյանի համար ընդունել, որ իր, իր համախոհների բնորոշմամբ եկել է որպես ժողովրդական առաջնորդ, հեռանում է որպես դավաճան:
«Ամեն օր կորցնում է իր համար հումանիտար մարդասիրական միջանցքի հնարավորությունը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ
- Մյասնիկյան պողոտայում խաղաղ ակցիայի ժամանակ ջարդվել է ցուցարարի ոտքը
- Սրանք հանրային պահա՞նջ են, թե՞ ոչ, պարո՛ն Փաշինյան. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան