Ռուսաստանը կարգելի Ադրբեջանից խնձորի և լոլիկի ներմուծումը
Դեկտեմբերի 10-ից «Ռոսսելխոզնադզոր» -ն արգելում է Ադրբեջանից լոլիկ և խնձոր ներմուծել Ռուսաստան` այս երկրի արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բազմիցս տեղեկացվել է Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալությունը ՝ արտադրանքի մեջ կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված դեպքերի մասին:
«Միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների՝ հարավամերիկյան լոլիկի ցեցի և արևելյան ցեցի հայտնաբերման 17 դեպք մրգերի և բանջարեղենի արտադրանքներում (լոլիկ, խնձոր)», - ասված է հաղորդագրության մեջ:
«Այս առումով, բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու, Ռուսաստանի Դաշնության տարածքում այդ վնասատուների ներկրումն ու տարածումը կանխելու համար՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված է արգելել ադրբեջանական ծագմամբ լոլիկի և խնձորի ներկրումը Ռուսաստան 2020 թվականի դեկտեմբերի 10-ից»,- նշված է ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան