ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը և 11 այլ նախագծեր
Խորհրդարանում հերթական նիստը սկսվեց նախորդ օրվա քննարկված հարցերի քվեարկությամբ: ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը քվեարկության դրեց 12 նախագիծ, որոնք բոլորն ընդունվեցին գրեթե միաձայն:
Այսպիսով, ԱԺ-ն ընդունեց.
-«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ), ինչպես նաև դրանք հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով ընդունելու մասին նախագծերը,
-Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ) նախագիծը,
-Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ), ինչպես նաև դրանք հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով ընդունելու մասին նախագծերը,
-«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ) նախագիծը,
-«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ)նախագիծը,
-Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ) նախագիծը,
-«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ) նախագիծը,
-Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին (առաջին ընթերցմամբ) նախագիծը,
-«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից նախագծերի փաթեթը (առաջին ընթերցմամբ),
-Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը (առաջին ընթերցմամբ),
-Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը (առաջին ընթերցմամբ),
-Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք (առաջին ընթերցմամբ):