Քաղաքական 13:51 09/12/2020 Հայաստան

Մենք շոկի մեջ էինք այդ նիստի ընթացքում. Անի Սամսոնյանը՝ ռազմագերիների հարցով փակ քննարկման մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ հայտարարությունների ժամին հայտնել էր, որ հայ ռազմագերիների խնդրի հետ կապված փակ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը, ով ամենաշատն է շահագրգռված եղել, որպեսզի հարցը քննարկվի փակ ռեժիմով, ասել էր, թե Ադրբեջանում հայ ռազմագերիների հետ լավ են վարվում:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մարիա Կարապետյանը հերքեց, որ ինքը նման բան է  հայտարարել:

«Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր՝ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- նշեց իշխանական պատգամավորը:

Նա նաև ասաց, որ փակ են անցկացրել նիստը, քանի որ զգայուն հարցեր էին քննարկվելու, հաճախ հարկավոր է հաշվի առնել հարազատների զգացմունքներն այս հարցի վերաբերյալ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Անի Սամոսնյանը կրկնեց իր՝ երեկ արած հայտարարությունը:

«Մարիա Կարապետյանն այն պատգամավորներից էր, ով մինչև վերջ պնդում էր, հատուկ ելույթ էլ ունեցավ, որ մենք քաղաքական դիվիդենտներ ենք շահում ռազմագերիների հարցի քննարկումից: Ըստ էության, մենք փակ նիստի ժամանակ հասկացանք, թե ինչու էր նա պնդում, որ այդ հանդիպումը փակ լինի, քանի որ նա այդ փակ նիստի ժամանակ մեզ հետ կռիվ էր անում, մասնավորապես, Էդմոն Մարուքյանի հետ, թե ինչու ենք բարձրաձայնել Ադրբեջանի զորահանդեսում նախատեսվող այն մտայնության մասին, որ մեր ռազմագերիներին կարող են ցույց տալ: 

Նա բերում էր մի փաստարկ, որ ինքը չի կարծում՝ Ադրբեջանը նման բան կանի, քանի որ չի խախտում միջազգային կոնվենցիաները: Ի պատասախան նրան՝ արդյոք դուք չեք տեսնում ինչպես են վերաբերվում մեր ռազմագերինեին, ի՞նչ վատ վերաբերմունք են ցույց տալիս,  տիկին Կարապետյանը որևէ արձագանք չի տվել, թեև հնարավարություն ուներ: Ըստ էության, նրա ասածն այն էր, որ մեր գերիներին Ադրբեջանում վատ չեն վերաբերվում, քանի որ մեր պատասխանը նրան ուղղված ենթադրում էր, որ նա միգուցե կասի՝ այո, վատ են վերաբերվում, բայց չասաց: Ըստ էության պաշտպանում էր Ադրբեջանի շահերը:

Մենք նրան հարցրել ենք՝ եթե կասկածում եք, որ վատ են վերաբերվում, գնացեք ու նայեք տեսանյութերը: Տիկին Կարապետյանը շարունակում էր մեզ հետ կռիվ անել»,- փակ հանդիպումից մանրամասներ փոխանցեց Ա. Սամսոնյանը:

Նա նշեց, որ 2.5 տարի պատգամավոր է այս խորհրդարանում, որևէ մեկին չի զրպարտել:

«Բայց այս վերաբերմունքը պատերազմին, մեր ռազմագերիներին, անպատասխանատու պահվածքը որպես ԱԺ պատգամավոր, երբ պետական կառույցների շատ սուբյեկտներ՝ ՄԻՊ ինստիտուտը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, իրավապաշտպաններ օր ու գիշեր ջանք չեն խնայում, որպեսզի միջազգային հանրությանը հասցնեն այն միտքը, որ մեր ռազմագերիների հետ վատ են վարվում, այս ամբողջ պատկերի կողքին նրա անպատասխանատու հայտարարություններն ու մեր նկատմամբ հաճախ հնչող մեղադրանքները, թե ինչու ենք  բարձրաձայնում ռազմագերիների այդ հարցը, կարծում եմ, պարզապես խայտառակություն է ու ամոթ:

Չեք պատկերացում, թե մենք ինչ շոկի մեջ էինք այդ նիստի ընթացքում»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը:

Նա նշեց, որ «Իմ քայլը» որևէ հարցի պատասխան չուներ, չէին հրավիրել իշխանության ներկայացուցչի, որպեսզի կարողանային այդ պատասխանները ստանալ:

«Այն փաստարկը, թե մենք կարող ենք խոսել այնպիսի բաների մասին, որ հանրությանը հասանելի չլինի, փուչիկ էր, պարզապես իշխանությունը չէր ուզում այս հարցը քննարկել և վերջ»,- ընգծեց Ա. Սամսոնյանը:

Հարցին՝ կարո՞ղ է բառացի մեջբերել Մարիա Կարապետյանի խոսքը, նա ասաց, որ  ամբողջությամբ չի կարող, քանի որ հանդիպումը փակ է եղել, չի կարող բառ առ բառ ասել:

«Բայց ասեմ, թե ինչից է սկսվել: Մարիա Կարապետյանը մեզ հետ կռիվ էր անում, թե ինչու ենք մենք բարձրաձայնել այն հարցը, որ ռազմագերիներին կարող են ցուցադրել Ադրբեջանում: Մարիա Կարապետյանի կողմից է հարց հնչել, թե դուք ինչո՞ւ եք այդ հարցը բարձրացրել: Գնացեք  Մարիա Կարապետյանից հարցրեք, թե ինչո՞ւ էին դեմ, որպեսզի «Լուսավոր Հայաստան»-ը խոսի ռազմագերիների՝ այդ զորահանդեսում ցուցադրելու հնարավորություն մասին, և ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստանը» դիմել միջազգային կառույցներին, որպեսզի նման բան տեղի չունենա»,- ասաց պատգամավորը:

Ա. Սամսոնյանի խոսքով, իրենք այս պահին չունեն կոնկրետ թիվ, թե հայկական կողմը քանի գերի ունի: Ըստ նրա, «Իմ քայլն» էլ չունի, երեկվա հանդիպմանը որևէ թիվ չի նշվել: Պատգամավորի կարծիքով, ճշգրիտ չէ շրջանառվող թիվը՝ 150 գերի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}