Գործ ունենք հոգեպես անառողջ մարդու հետ. Արթուր Ղազինյան
«Մենք կստիպենք Փաշինյանին տեսնել իրականությունը: Կարծում եմ՝ ամեն օր սկսում է արդեն իրականությունը հասկանալ»,- ԱԺ դիմաց հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց «Մեկ հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Նա նշեց, որ կա բժշկական տերմին՝ մարդը ձևավորում է իր իրականությունը, տեղավորվում է այդ իրականության մեջ, մերժում է դրանից դուրս ամեն ինչ:
«Հիմա մենք գործ ունենք այդ մարդու հետ, գործ ունենք հոգեպես անառողջ մի մարդու հետ, ով իր կյանքի երազանքին հասնելով՝ 2.5 տարի արել է գործողություններ, որոնք այսօր հանգեցրել են հայկական պետականության անկմանը:
Իր հեռանալն իր կամքով լինի, կամքից անկախ, կուզի, թե ոչ, իրականություն է դառնալու»,- ասաց Ա.Ղազինյանը:
Նա նշեց, որ այսօր կա Փաշինյանի հեռացման համազգային կոնսենսուս, սփյուռքի բոլոր օջախները, հայկական ծագմամբ բոլոր հայտնի գործարարները, երկու կաթողիկոսները, համայնքների ղեկավարները, քաղաքական ուժերը, բացի իր խմբակից, միասին պահանջում են քաղաքական իշխանության հեռացում:
«Հավաստիացնում եմ՝ այսօր նա իշխանություն չունի Հայաստանում, պետք է ընդամենն իրեն հասկացնել, որ այլևս ավարտված մարդ ես, կործանված քաղաքական գործիչ, լուռ նստես ու սպասես քո դատաստանին, ընդ որում՝ քրեական գործով գործող օրենսդրության սահմաններում: Լրջագույն հանցագործ է, պատմական մասշտաբի հանցագործի հետ գործ ունենք»,- ասաց Ա. Ղազինյանը:
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահի օրերս սոցիալական ցանցերում տարածված ձայնագրությանը, Արթուր Ղազինյանն ասաց, որ դա իրենց համար նորություն չէր։
«Նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի քաղաքական կյանքին և գիտեն՝ ինչ է կատարվել վերջին 20-25 տարվա ընթացքում, դա իրենց համար նորություն չէր։ Դա նորություն էր այն մարդկանց համար, որոնք ապրել են հորինված իրականության մեջ և իրենք փորձել են հավատալ ինչ-որ մի բանի, և այդ հավատը իրենց մոտ ձևավորել է համոզմունք, իսկ այդ համոզմունքը կեղծ իրականություն է, որի մեջ նրանք ապրել և շարունակում են ապրել։ Իրենք շոկի ենթարկվեցին՝ լսելով, որ Հայաստանի երրորդ նախագահը Ալիևին ավելի մեծ գումար է առաջարկել, որպեսզի նա հրաժարվի այդ 7 տարածքներից։ Ասել, որ նախկինում եղել է որևէ քայլ դեպի նրան, որպեսզի հանձնվի Արցախի տարածքային ամբողջականությանը վերաբերվող որևէ հողի կտոր, դա առնվազն խելացնորություն է»,- ասաց Ա. Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ԱԺ-ում հերթական սուտ խոսելու առիթ պետք է չունենա. Իշխան Սաղաթելյան
- Խաչիկ Գալստյան. Այսպես պատահեց, քանի որ 2.5 տարի առաջ հայոց դարպասներից ներս թողեցինք նեռին
- Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղում վարչապետի աթոռը բռնազավթած անձին
- Արթուր Վանեցյան. Այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ
- Վանեցյան. Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին